AM
30 Հունվար 2012 - 06:22 AMT

Հոսնի Մուբարաքը Եվրոպայից օգնություն է խնդրում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը վախենում է իր կյանքի համար իր վաղեմի թշնամիների՝ «Մահմեդական եղբայրների» իշխանության գլուխ բարձրանալու պայմաններում և խնդրում եվրոպական ու արաբական երկրների առաջնորդներին ճնշում գործադրել Եգիպտոսի նոր իշխանությունների վրա, ինչպես նաև օգնել նրա կնոջը և դստերը լքել Եգիպտոսը:

Ինչպես գրում է «Ռոզ ալ Յուսեֆ» շաբաթաթերթը, նամակները հասցեագրվել են ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Լիբանանի ղեկավարներին:

Մուբարաքի խոսքով, Եգիպտոսում իշխանությունը համարյա գտնվում է նրա վաղեմի թշնամիների՝ «Մահմեդական եղբայրների» ձեռքում, որոնցից պետք չէ գթասրտություն ակնկալել: