AM
30 Հունվար 2012 - 06:58 AMT

Ապրիլին Երևանում տեղի կունենան Սանկտ Պետերբուրգի օրեր

Հունվարի 25-28 Երևանում եռօրյա այցով էր գտնվում Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, որի կազմում են արտասահմանում հայրենակիցների հետ միջազգային հարցերով պետական ծրագրերի համակարգման վարչության պետի տեղակալ Վլադիմիր Բալսկին և Ալեքսանդր Գանինը`այդ կառույցի առաջատար մասնագետներից մեկը:

Պատվիրակության այցի գլխավոր նպատակներից մեկը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի կազմակերպչական հարցերի քննարկումն էր: Միջոցառումները նախատեսվում է կազմակերպել ապրիլի 25-28:

Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը աջակցել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության աշխատանքներին` Երևանի քաղաքապետարանի, ԲՈւՀ-երի, դպրոցների, մշակությային հաստատությունների ղեկավարության հետ հանդիպման կայացմանը, Երևանի պատմամշակութային կենտրոնների հետ ծանոթացմանը:

Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը առաջարկություններ է մտցրել միջոցառումների ծրագրում` հաշվի առվելով Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետաքրքրությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարկ Կլինինը և Մագդի Հասանովը, Նատալյա Երեմենկոն, Էմիլիա Հարությունյանը: