AM
30 Հունվար 2012 - 07:06 AMT

Ահմեդ Վահիդի. Ռազմական շքերթի ժամանակ Իրանը կցուցադրի թևավոր հրթիռները

Փետրվարին իսլամական հեղափոխության հերթական տարեդարձի տոնման ժամանակ կայանալիք ռազմական շքերթում Իրանը կցուցադրի սեփական արտադրության թևավոր հրթիռները, հայտնել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին, հաղորդում է İRİNN իրանական հեռուստաալիքը:

Նախարարի խոսքով` բացի դրանից զորահանդեսում կներկայացվեն նաև այլ հրթիռային համակարգեր, Իրանի տիեզերական ծրագրի ձեռքբերումները, էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև ծովային պարեկության ինքնաթիռները:

Այս տարի իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված տոները տեղի կունենան փետրվարի 1-11: Վերջին օրը երկրի բոլոր քաղաքներում ցույցեր կանցկացվեն իսլամական հեղափոխության 34-ամյակի կապակցությամբ: