AM
30 Հունվար 2012 - 08:07 AMT

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանել են Իրան

ՄԱԿ-ի փորձագետ միջուկաբանները ժամանել են Իրան միջուկային մշակումների վերաբերյալ մի շարք «չլուծված հարցեր» պարզաբանելու համար:

Գլխավոր տեսուչ Գերման Նակաերտը (Բելգիա) գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների խումբը, հայտնում է IRNA-ն:

Այցն իրականացվում է Իրանի դեմ նավթային էմբարգոյի վերաբերյալ որոշման կայացումից մեկ օր առաջ: Մասնագետները երկրում կմնան մինչ վաղը:

Այցն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալության զեկույցի հիման վրա, ըստ որի Իրանը շարունակում է զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացարձակապես խաղաղ բնույթ է կրում:

Ակնկալվում է, որ տեսուչները կայցելե ուրանի հարստացման Ֆորդուի ստորգետնյա օբյեկտը: