Բարսելոնայի բնակիչները բողոքում են բյուջետային կրճատումների դեմ: Կատալոնիայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ուսուցիչներ, ոստիկաններ, հրշեջներ ու բուժաշխատողներ: «Ոչ ֆինանսական դիկտատուրային»,-վանկարկում էին նրանք: «Կրճատումներն անարդար են: Ճգնաժամը կարելի է հաղթահարել այլ ճանապարհով, որը չի վնասի հասարակ մարդկանց:
Սակայն դրա համար պետք է օգտագործել հարուստ մարդկանց միջոցները»,-ասել է արհմիություններից մեկի առաջնորդը:
Կատալոնիայի իշխանությունները ֆինանսական դժվարությունները փորձում են լուծել կրճատելով առողջապահական ծախսերը, կրճատել պետծառայողների աշխատավարձերը ու բարձրացնելով հարկերը, հայտնում է Euronews-ը:





