AM
30 Հունվար 2012 - 09:20 AMT

Եգիպտոսի հարավում լողացող հյուրանոցը խորտակվել է, փրկվել է 90 հոգի

Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքի փրկարարական ծառայությունն օգնություն է ցուցաբերել լողացող հյուրանոցի 90 ուղևորներին, հաղորդում է Youm7 լրատվական կայքը:

Ջուրը լցվել է «Արմադա» լողացող հյուրանոցի նավամբար, երբ նավը Լուքսորից լողում էր Ասուան: Նավապետը հրաշքով է կարողացել խորտակվող նավը հասցնել մոտակա բնակավայրին, որտեղ ուղևորները տարհանվել են փրկարարների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: