Հայաստանի Հանրապետությունն այս տարի մասնակցելու է Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք Կայուն զարգացման վեհաժողովին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը. «Նախապատրաստական աշխատանքներն առաջիկա մի քանի ամսում կավարտենք, որ մեր երկիրը պատշաճ կերպով ներկայանա վեհաժողովին»։
«Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողով, հաստատվել է գործողությունների ծրագիրը։ Ա8դեն իսկ մշակվել և ներկայացվել են ՀՀ առաջարկությունները՝ «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ։





