AM
30 Հունվար 2012 - 09:52 AMT

Փարիզում հանդիսությամբ կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարին

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիսավոր կերպով կբացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության տարին՝ նվիրված Համաշխարհային մշակութային ու բնության ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ընդունման 40-ամյակին: Արարողությունը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հայտնի ջազային կոմպոզիտոր ու կատարող Հերբի Հենքոկի մասնակցությամբ: Համաշխարհային ժառանգության ցուցակը ներառում է 936 օբյեկտ, որոնք գտնվում են 153 երկրներում: