AM
30 Հունվար 2012 - 10:59 AMT

Սիրիայի իշխանությունները հարկադրաբար փակել են Դամասկոսի միջազգային օդանավակայանը

Սիրիայի իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել Դամասկոսի միջազգային օդանավակայանը այն պատճառով, որ դրա մոտ բռնկվել է փոխհրաձգություն Սիրիական ազատության բանակի դասալիքների հետ:

«Կառավարամետ ոստիկանների» և դասալիքների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել Անաթ Թուրքմեն քաղաքում՝ օդանավակայանի ճանապարհին

Սիրիական ընդդիմության հաղորդագրությունների համաձայն, սպանվել է 40 քաղաքացիական անձ: Al Jazeera-ն հաղորդում է, որ սպանվել են կառավարական բանակի 22 զինվորներ: