Եթե Շոտլանդիան անկախություն ձեռք բերի, Մեծ Բրիտանիան կարող է զրկվել Trident միջուկային մարտագլխիկներով բալիստիկական հրթիռները պահելու համար պահեստներից, որոնք տեղակայված են շոտլանդական ռազմածովային բազաներում՝ Քուլպորտում և Ֆասլեյնում:Այդ մասին, մեջբերելով «Ընկերությունները՝ միջուկային զինաթափման համար» (CND) զեկույցի հրապարակումը, հաղորդում է The Guardian-ը:
Հրատարակության տվյալների համաձայն, իր զեկույցում CND-ն հանգում է այն եզրակացության, որ Քուլպորտը և Ֆասլեյնը միակ բազաներն են, որոնք պիտանի են բրիտանական միջուկային մարտագլխիկները պահելու համար: Դեռ 1963=ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը եզրակացրել է, որ Դևենպորտի, Բարրոուի, Պորտլենդի, Ֆալմուտի և Միլֆորդ-Հեյվենի նավահանգիստները պիտանի չեն այդ նպատակների համար:
Ավելի վաղ հունվարի 27-ին The Daily Telegraph-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հույս ունի պայմանավորել Շոտլանդիայի հետ Քուլպորտում և Ֆուլտոնում բազաները ևս մի քանի տարի պահպանելու մասին, որտեղ կանգնած են բրիտանական սուզանավերը: Միաժամանակ օտար երկրում միջուկային պաշարը պահելու տարբերակը բրիտանական զինվորականներն անվանել են «գիշերային մղձավանջ», գրում է Lenta.ru-ն:
Շոտլանդիայում բրիտանական բազաների նկատմամբ բավական միանշանակ են տրամադրված: Շոտլանդական կառավարության առաջին նախարար Ալեքս Սելմոնդի խոսքով, իր երկիրն անկախություն ձեռք բերելուց հետո «իր հողերի վրա չի հանդուրժի զանգվածային ոչնչացման զենքը»:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդն իր հերթին հայտարարել է, որ անկախ Շոտլանդիան ստիպված կլինի Լոնդոնին փոխհատուցել Trident հրթիռները պահելու համար նոր բազաների շինարարության ծախսերը: CND-ն իր զեկույցում նախարարի խոսքերն անվանել է «դատարկ սպառնալիքներ»՝ համեմատելով իրավիճակը ԽՍՀՄ փլուզման հետ, երբ Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը ձեռք բերեցին միջուկային գերտերությունների կարգավիճակ խորհրդային մարտագլխիկների պաշարների շնորհիվ:





