AM
30 Հունվար 2012 - 16:02 AMT

Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի տարածքում նկատվել են ջրի նոր արտահոսքեր

Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը՝ TEPCO-ն, հայտարարել է ատոմակայանի տարածքում ջրի երկու նոր արտահոսքերի մասին, որոնց պատճառ է դարձել խողովակներում ջրի սառչելը:

TEPCO մասնագետները կարծում են, որ արտահոսքի պատճառն այն է, որ ջուրը համակարգի խողովակներում սառչել է գիշերվա ցածր ջերմաստիճանի պատճառով և ծավալով ավելացել, որի արդյունքում վնասվել են խողովակների միացման օղակները:

Վերջին տվյալների համաձայն չորրորդ ռեակտորում հոսել է ճառագայթումից մաքրված շուրջ 40 լիտր ջուր: