AM
31 Հունվար 2012 - 05:47 AMT

ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԵՍԶՈՒՊ-ն ուղղակի համահունչ չէ ընթացիկ իրավիճակին Եվրոպայում

Եվրոպայում սովորոկան զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ), «ուղղակի համահունչ չէ անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակին Եվրոպայում»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկողության գծով օգնական Ռոուզ Գոտտեմյուլլերը:

«Այժմ մենք կարող ենք մշակել մի ռեժիմ, որը կհամապատասխանի «սառը պատերազմի» ավարտին հաջորդած շրջանին»,-ասել է Գոտտեմյուլլերը: «Մենք պետք է մտածենք, թե ինչը կլինի առավել կառուցողական, ինչը կնպաստի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Կարծում եմ, ռուսաստանցիները նույնքան շահագրգռված են անվտանգության ոլորտում կայունության հաստատմամբ, որքան մյուս կողմերը»,-ասել է Ռոուզ Գոտտեմյուլլերը: