ԱՄՆ մի քանի քաղաքացիներ թաքնվել են եգիպտական իշխանություններից Կահիրեի ԱՄՆ դեսպանատանը: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին խոսվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում: 10 արտասահմանցիներ զրկված են Եգիպտոսը լքելու հնարավորությունից: Նրանցից մեկը Սեմ Լահուդն է` ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին, սակայն առայժմ հայտնի չէ` արդյոք նա գտնվում է ամերիկյան դեսպանատանը, թե ոչ:
Հոսնի Մուբարաքի պաշտոնանկ լինելուց հետո իշխանության եկած գեներալները արտասահմանցիներին մեղադրում են կառավարման դեմ բողոքների կազմակերպման և ֆինանսավորման մեջ:
Կիրակի ԱՄՆ ՊՆ Լեոն Պանետտան զանգահարել է Հուսեյն Տանտաուին, ով ռազմական խորհրդի ղեկավարն է, և կոչ է արել չեղյալ համարել արտասահմանցի քաղաքացիների ելքը:





