ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստոավնել է, որ ամերիկյան անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Պակիստանին: Նախագահն ասել է, որ անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ալ Քաեդայի ու նրա դաշնակիցների դիրքերին, նշելով, որ դրանց կիրառումը սահմանափակ է:
Օբամայի խոստովանությունը հնչել է հրապարակային օնլայն-չաթի ժամանակ, որը կազմակերպել էր Google-ը: Նախագահին հարցրել են, թե արդյոք դա չի հանդիսանում Պակիստանի ինքնիշխանության խախտում: Օբաման ասել է, որ հարվածները հիմնականում հասցվել են այսպես կոչված Ցեղերի դաշնային կառավարման տարածքում, որտեղ չեն գործում դաշնային օրենքները և չի գործում ոստիկանություն:
Պակիստանում այդ հարվածները հաճախ ցասում են առաջացնում, քանի որ շատերը պնդում են, որ մեծ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում:





