1864 թ-ին Մոսկվայում բացվեց Ռուսաստանում առաջին գազանանոցը: 1968 թ-ին անկախացել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նաուրու երկիրը: 1989 թ-ին փակվեց ԱՄՆ դեսպանատունը Քաբուլում: 2000 թ-ին Կոտ Դ’Իվուարի Աբիջան քաղաքի միջազգային օդանավակայանից թռիչքից հետո վթարի ենթարկվեց քենիական A310 օդանավը, որի արդյունքում մահացան 169 հոգի: Իսկ 2003 թվականին Բելգիայում պաշտոնապես թույլատրվեց համասեռամոլների ամուսնությունը:
Ք.Ա. 36 թ-ին այս օրը ծնվել է Կլավդիոս կայսեր մայրը` Անտոնիան, իսկ 1543 թ-ին` Ճապոնիայի կառավարիչ, Մինամոտոյի արքայազն, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իեյասուն, 1797 թ-ին հռչակավոր ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը: Այս օրը ծնվել են նաև ամերիկացի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը, Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը, ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշիկովը, Sex Pistols խմբի անդամ Ջոնի Ռոտենը, ամերիկացի դերասանուհի Քերի Վաշինգթոնը: Այսօր իր ծննդյան օրն է նշելու ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, ով դարձավ 31 տարեկան: Թիմբերլեյքից մեկ տարի փոքր է հույն երգչուհի, «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Էլանա Պապարիցուն:





