Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների մասին օրենքը: Օրենքի համաձայն, պետության ղեկավարի պաշտոնին կարող է հավակնել միայն եգիպտացի, ով չունի արտերկրի քաղաքացիություն և ում ծնողները նույնպես Եգիպտոսի քաղաքացիներ են:
Խորհրդարանում ներկայացված ցանկացած քաղաքական կուսակցություն իրավունք ունի առաջադրել նախագահի իր թեկնածուին: Եթե թեկնածուն առաջադրվում է ոչ կուսակցության կողմից, ապա նա պետք է հավաքի 30 հազար ստորագրություն և ստանա առնվազն 30 պատգամավորների աջակցությունը:
Օրենքը նաև արգելում է առաջադրել թեկնածուի, ով չի ծառայել Եգիպտոսի զինված ուժերում:





