Ռուսական ընդդիմությունը բողոքի նոր ակցիաներ է նախապատրաստում փետրվարի 4-ից հետո, հայտնել է «Հանուն արդար ընտրությունների» կազմկոմիտեի անդամ Անաստասիա Ուդալցովան: Ըստ նրա, վայրն ու ամսաթիվը կորոշվեն կոմիտեի նիստում:
Իր հերթին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից պատգամովր Իլյա Պոնոմարյովը, որը հանրահավաքների կազմկոմիտեի անդամ է, ասել է, որ ընդդիմությունը մտադիր է ևս մեկ մեծ ակցիա անցկացնել փետրվարի 24-ին, մյուսները տեղի կունենան նախագահական ընտրություններից հետո:
«Հանուն արդար ընտրությունների» երրորդ ակցիան տեղի կունենա փետրվարի 4-ին, ակնկալվում է 50 հազար մարդու մասնակցություն: Facebook-ում իրենց մասնակցությունը հաստատել է դեռևս 24,5 հազար մարդ:





