AM
31 Հունվար 2012 - 06:48 AMT

Եմենի վրա անօդաչու սարքերի հարձակման արդյունքում զոհվել են «Ալ Քաիդայի» 15 գրոհայիններ

Հունվարի 31, Եմենին հարվածած անօդաչու թռչող սարքը պատճառ է հանդիսացել Ալ Քաիդա ցանցի 15 գրոհայինների մահվան: Այդ մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը` հղելով տեղի բնակիչներից ստացված աղբյուրներին: Մինչ այդ, Reuters-ի տվյալներով, զոհերի թիվը 11 է:

Հարվածը հասցվել է 2 ավտոմեքենաների, որոնք տեղափոխում էին գրոհայիններին: Սպանվածների թվում կազմակերպության բարձրաստիճան անդամներ են եղել: Բնակչության շրջանում զոհեր չեն գրանցվել: Տեղեկություն այն մասին, թե ում էր պատկանում ԱԹՍ, չկա:

Եմենում Ալ Քաիդաի գործունեությունը ԱՄՆ անհանգստությունն է առաջացրել դեռևս 2010թ: ԶԼՄ տվյալներով, հենց այդ ժամանակ է Բարաք Օբաման ձեռնարկել այդ երկրում հատուկ օպերացիայի անցկացում, եթե անգամ դրան չհամաձայներ Եմենի այն ժամանակվա առաջնորդ Ալի Աբդուլլա Սալեհին: