Վենեսուելայի իշխանությունները հայգտարարել են ամերիկյան և եվրոպական բանկերում պահվող ոսկու պաշարը երկիր վերադարձնելու մասին, հաղորդում է Associated Press-ը: Վենեսուելայի Կենտրոնական բանկի ղեկավար Նելսոն Մերենտեսի խոսքով, 2011-ի նոյեմբերին, երբ սկսվել է արտասահմանյան բանկերից ոսկին վերադարձնելու գործողությունը, ընդհանուր առմամբ երկիր է ներկրվել 9մլրդ դոլար արժողությամբ 176 տոննա թանկարժեք մետաղ: Երկիր վերադարձված ոսկին պահվում է Կենտրոնական բանկում:
Արտասահմանյան բանկերում պահվող ոսկե պաշարը երկիր վերադարձնելու մասին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր 2011-ի օգոստոսին: Նրա խոսքով այս միջոցը պետք է պաշտպանի Վենեսուելային , որն իր հիմնական եկամուտները ստանում է նավթի արտահանումից, ամերիկյան և եվրոպական տնտեսություններում հնարավոր խնդիրներից:





