AM
31 Հունվար 2012 - 07:18 AMT

Ռուսաստանը առաջիկա 2 տարիներին Ինդոնեզիա 60 ռազմական մեքենա կուղարկի

Ռուսաստանը առաջիկա 2 տարիներին Ինդոնեզիա 60 ռազմական մեքենա կուղարկի, որոնց ընդհանուր գումարը կլինի 100 մլն դոլարից ավելի, գրում է «Իզվեստիա» պարբերականը` հղելով ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրները: Գործարքի վերջնական գումարն ու ձևաչափը կհաստատվեն 2012թ փետրվարի10-ին, սական մինչև ընթացիկ տարվա վերջը Ինդոնեզիան կստանա ավելի քան 20 ԲՄՊ-3Ֆ: Մեքենաների արտադրությամբ զբաղվելու է«Կուրգանմաշզավոդը», որը կպատրաստի հատուկ թողարկման ԲՄՊ-3Ֆ, որը կկարողավա դիմակայել երեք բալանոց փոթորկին:

Համաձայն պարբերականի արդյունքների, ԲՄՊ-3Ֆ գրեթե ամբողջությամբ պատրաստված են լինելու ռուսական սարքերից, բացի զենքի ուղղորդման համակարգից, որը բերվել է Բելառուսից: Ներկայումս ռազմական մեքենաները միայն արտահանվում են, քանի որ ՊՆ 2010-ից սկսած հրաժարվել է նման մեքենաներ գնելուց:

Ավելի վաղ ինդոնեզական Koran Jakarta պարբերականը գրել է, որ 2012թ ընթացքում Ինդոնեզիան կստանա 34 ԲՄՊ-3Ֆ, ավելի վաղ` նմանատիպ ևս 20 մեքենա: 20 ԲՄՊ-3Ֆ Ինդոնեզիան արդեն ստացել է 2007թ համաձայնագրի շրջանակներում: Գործարքն իրականացվել է Ռուսաստանի կողմից տրամադրված վարկային միջոցների շնորհիվ: