Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմաիլ Հանիեյեն շարունակում է միջազգային շրջագայությունը արաբական ու իսլամական երկրներով, հայտնում է NRG-Մահարիվը:
Սկզբում նա կմեկնի Քաթար, որտեղ արդեն երեքշաբթի կհանդիպի թագաժառանգ Համադ բեն Խալիֆ աթ Թանիի հետ, քննարկելու համար Գազայի հատվածին ֆինանսական օգնություն ցույց տալու հնարավորությունը: Հարկ է նշել, ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավարի ետևից Քաթարից մասնավոր ինքնաթիռ են ուղարկել:
Այնուհետև նա կմեկնի Իրան: Սա Իսմաիլ Հանիեյի արդեն երկրորդ ուղևորությունն է: Նա ընդամենը երկու շաբաթ առաջ է վերադարձել Եգիպտոս, Սուդան, Թունիս և Թուրքիա կատարած շրջագայությունից:
Հանիյեն մտադիր է միջոցների մի մասը ծախսել իր նախընտրական արշավի վրա:





