Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է բնակչության թվաքանակի մասին տվյալները: 2011թ. բնակիչների թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիոնով՝ գերազանցելով 75 միլիոնը: Թուրքիան հայտարարում է, որ «Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է»:
Տղամարդիկ կազմում են բնակչության 50,2 տոկոսը, կանայք՝ 49,8 տոկոսը:
Շուրջ 57 մլն թուրք ապրում է քաղաքներում:
Ամենախիտ բնակեցված քաղաքը Ստամբուլն է: Այնտեղ ապրում է 1,5 մլն մարդ:
50 միլիոնը 15-64 տարեկան մարդիկ են:





