Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է սոցիալական գործերի անձնագրայնացումը, հունվարի 31 Երևանում հայտնել է գերատեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ զգալի են բազմաթիվ խախտումների հետևանքները, որոնք թույլ են տրվել նախկինում: «Կան սոցիալական գործեր, երբ թոշակառուների գումարը սխալ է հաշվարկվել և նրանք ավելի շատ թոշակ են ստանում, քան նախատեսված է, և հակառակը»,-մեկնաբանել է նա:
Այս առնչությամբ նախարարը ընդգծել է, որ վերանայվում են մոտ 510 հազար թոշակառուների գործեր, ինչը երկար ժամանակ է պահանջում: «Արդյունքում կհաստատվեն կենսաթոշակների ճիշտ չափեր»,-հավելել է նա:





