AM
31 Հունվար 2012 - 09:41 AMT

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը մասնակի արգելված է

Հունվարի 31-ի ժամը 12-00 դրությամբ առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Գուդաուրի (բնակավայրի սկիզբ) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով ` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Գուդաուրի (բնակավայրի սկիզբ) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: