Սաուդյան Արաբիան լրացնելու է համաշխարհային շուկայում նավթի պակասը խոշոր ներդրումների շնորհիվ, որոնք կատարվել են արտադրության ավելացման մեջ, լրագրողներին ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ Նաիմին, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նրա խոսքով, Սաուդյան Արաբիայում գազի արտադրության ավելացումը երաշխավորում է երկրում էներգակիրների աճող պահանջարկի ազդեցության բացակայություն նավթի մատակարարումների վրա:
Հունվարի 23-ին Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Իրանից նավթի առաքումների վրա էմբարգոյի ներմուծումը՝ մեղադրելով Թեհրանին միջազգային պահանջները չկատարելու և միջուկային ծրագրի շուրջ մի շարք հարցեր չպարզաբանելու մեջ: Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում ենթադրվում է, որ մինչև հուլիսի 1-ը Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ էին գնում Իրանից, պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:





