AM
31 Հունվար 2012 - 10:06 AMT

ԵՄ երկրների ղեկավարներն աջակցել են Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցներին

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցել են իրենց արտգործնախարարների որոշմանը Իրանի դեմ պատժամիջոցների մասին, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը: Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում Ռոմպեյը նշել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ ընդհատել անհանգստություն հարուցող միջուկային ծրագիրը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ արագ արձագանքը սիրիական իրադարձություններին: