AM
31 Հունվար 2012 - 14:44 AMT

Քեթրին Ջեյն Լիչն այցելել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին

Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունն ընտրական գործընթացներում:

Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվել համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում: