AM
1 Փետրվար 2012 - 05:18 AMT

Իրան. ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունները կշարունակվեն

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ավարտել են Իրանում միջուկային ծրագրի հարցերով եռօրյա բանակցությունները, հայտնում է bbc.com-ը:

Պաշտոնական ՖԱՐՍ գործակալության գնահատականներով, այդ բանակցությունները կառուցվածքավորված էին և հետագայում էլ կշարունակվեն:

Հունվարի սկզբին ԵՄ և ԱՄՆ ընդունել և կիրառել էին ավելի խիստ պատժամիջոցներ Թեհրանի նկատմամբ` մեղադրելով նրան միջուկային զենքի ստեղծման գաղտնի փորձերի մեջ:

ԱՄՆ, Իսրայելը և ԵՄ երկրները Իրանին կասկածում են միջուկային զենքի ստեղծման մեջ: Իրանական կառավարությունը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկիրը էլեկտրաէներգիայով ապահովելուն: