Մոսկվայի Հաղթանակի հրապարակում չհամաձայնեցված հանրահավաքի ժամանակ ձերբակալված` չգրանցված «Դրուգայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, չորեքշաբթի երեկոյան ազատ էր արձակվել` դատարան ներկայանալու պարտավորվածության ստորագրումից հետո, հայտնում է Ինտերֆաքսը` հղելով «Դրուգայա Ռոսիայի» անդամ Ալեքսանդր Ավերինին:
Ձերբակալավածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել` ստորագրելով Տվերի տարածաշրջանի դատարան ներկայանալու պարտավորվածություն:
Ոստիկանության տվյալներով, Հաղթանակի հրապարակում ակցաիներին մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Ավել վաղ հայտնում էին, որ ձերբակալվել է 15 մարդ , որոնք մասնակցում էին Հաղթանակի հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքին:





