AM
1 Փետրվար 2012 - 05:43 AMT

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է կամբոջական բեռնանավ, կան 8 անհայտ կորածներ

Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով, «Վերա» նավի անձնակազմի 8 անդամներ համարվում են անհայտ կորած, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրանց որոնումները շարունակվում են մերձափնյա փրկարական, քաղաքացիական նավերի և ուղղաթւռների օգնութմաբ: Ինչպես հայտնում է Զոնգուլդակ նահանգի ղեկավար Էրոլ Այիլդիզը, նավաբեկության ժամանակ փրկվել է երեք մարդ` կապիտանի 2-րդ և 3-րդ օգնականներն ու նավի կոկը, ով կին է:

Մետաղի ջարդոնով բեռնավորված կամբոջական դրոշով նավը նավարկում էր ռուսական Ռոստով նավահանգստից Թուրքական Ալիագա նավահանգիստ:

Նավը հայտնվել էր ուժեղ փոթորիկում և կարճ ժամանակում` 2-3 րոպեում, խորտակվել: