AM
1 Փետրվար 2012 - 05:45 AMT

ԱՄՆ հետախուզություն. «Թալիբանը» համակարգվում է Պակիստանից

Թալիբան շարժման առաջնորդները գործողությունները ուղորդվում են Պակիստանից: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, գրոհայինները Պակիստանը համարում են առավել անվտանգ տարածք, ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ գործում են միջազգային խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ:

«Թալիբանի» կորուստները մեծ մասամբ այն հատվածներում են, որտեղ գործում է ISAF-ը: Սակայն դեռևս շարժումը ուժեղ է և կարող է ընդդիմանալ ԱՄՆ գործողություններին և միջազգային հանրությանը»,-ընդգծել է Քլեփերը: