AM
1 Փետրվար 2012 - 06:38 AMT

Պակիստանում 13 մարդ է զոհվել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով

Նվազագույնը 13 մարդ է զոհվել և ավելի քան 10 վիրավորվել են, չորեքշաբթի Պակիստանի հյուսիս-արևմուտքում` ամերիկյան ԱՕԹՍ գրոհի հետևանքով, հայտնում է GEO-TV հեռուստաալիքը:

ԶԼՄ-ի տվյալներով, ամերիկյան ԱՕԹՍ նվազագույնը 3 հրթիռ են բաց թողել Օրակզայ բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է Աֆղանստանի սահմանին մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օրակզայը գտնվում է պակիստանյան Տոհմային գոտում, որտեղ չեն գործում դաշնային օրենքները և ոստիկանությունը ազդեցություն չունի: Տարածքում գոյություն ունեն այսպես կոչված 7 քաղաքական գործակալություններ:

Տոհմային գոտին դարձել է իսլամիստ-գրոհայնների հանգրվան, ովքեր համարվում են «իսլամի նորմերի խախտողներ»: