AM
1 Փետրվար 2012 - 07:16 AMT

Ադրբեջանի հետ անհաջողությունից հետո Ուկրաինան գազի առաքման նոր գործընկե՞ր է որոնում

Ադրբեջանի հետ համագործակցելու անհաջող փորձից հետո Ուկրաինան խտացված գազի առաքման նոր գործընկե՞ր է որոնում: Այդ մասին հայտարարել է էներգետիկ հարցերի գծով փորձագետ Վլադիմիր Սապրիկինը, հայտնում է Analitika.at.ua-ն:

«Չհաջողվեց Դավոսում պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Խնդիր չէ: Պետք չէ միայն Ադրբեջանի վրա կենտրոնանալ, կան նաև այլ առաքիչներ: Նույն Քաթարն, օրինակ»,-հայտարարել է Վլադիմիր Սապրիկինը

Ըստ փորձագետի, Ադրբեջանն այժմ առավել շահավետ համագործակցություն է որոնում, Թուրքիայի հետ օրինակ: «Սակայն կան բազում այլ պոտենցիալ մատակարարներ»,-ասել է նա: