Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կոչ է արել ազգայնականներին հրաժարվել ցույցերին մասնակցելուց և աջակցել «Միասնական Ռուսաստանի» առաջնորդ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում: «Իզվեստիի» համար իր հոդվածում նա գրել է, որ «Պուտինի պարտությունը կնշանակի մեր երկրի անկախության կորուստ, բոլոր նրանց պարտություն, ովքեր հույսեր ունեն նրա հետ»:
Ռոգոզինը համոզում է ազգայնամոլներին, որ Պուտինը գրեթե կատարել է իր գլխավոր պահանջներից մեկը՝ ռուսներին ճանաչել որպես պետականաստեղծ ժողովուրդ: Փոխվարչապետն առաջարկում է միանալ նրա նոր «Ժողովրդական ճակատ» կամավորական շարժմանը՝ աջակցելով բանակին, նավատորմինև պաշտպանական-արդյունաբերական համալիրին, որի առաջին համագումարը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:





