AM
1 Փետրվար 2012 - 07:21 AMT

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը մեղադրել է արևմտյան երկրներին «երկակի չափանիշների» մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում սկսվել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկման նոր փուլը, որն առաջարկվել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից և նախատեսում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան», նախագծի սուր քննադատությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր «թշնամիներին», ինչպես նաև մեղադրել արևմտյան երկրներին «երկակի չափանիշների» և Սիրիայի շուրջ հակամարտություն հրահրելու եջ: «Չի կարելի միաժամանակ լինել և հրդեհը բորբոքող, և հրշեջ»,- նշել է Ջաֆարին:

ԱՊԼ ներկայացուցիչներն իրենց հերթին կոչ են արել ՄԱԿ ԱԽ-ին աջակցել Բաշար Ասադին հեռացնելու գաղափարին, ինչպես նաև որոշիչ գործողություններ ձեռնարկել Սիրիայում բռնությունը դադարեցնելու համար:

Բանաձևն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարել են նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ Մոսկվան կրկին դիմել է Սիրիայի իշխանություններին և ընդդիմության ներկայացուցիչներին՝ առաջարկելով բանակցություններ վարել ռուսական տարածքում: