AM
1 Փետրվար 2012 - 07:34 AMT

Գիտնականներ. Ճարպակալումից տառապող մարդիկ ավելի հաճախ են ցավ զգում

Ամերիկացի գիտնականները այն եզրակացության են եկել, որ մարդիկ, ովքեր տառապում են ճարպակալումից, մյուսներից ավելի հաճախ են ցավ զգում, այն առաջացնող քրոնիկ հիվանդությունների բացակայության պայմաններում, հայտնում է WebMD-ին:

«Հիվանդությունները կարող են ցավ առաջացնել, սակայն ցավի և ճարպակալման միջև կապի պարտադիր նախապայման չէ»,- հայտարարել է Սթոուն Բրուքի նյույորքյան համալսարանի Բժշկական կենտրոնի հետազոտող Արթուր Սթոունը:

Իր հետազոտությունում գիտնականներն օգտագործել են տվյալներ, որոնք ստացվել են 2008-2010թթ Gallup ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումներից:

Ստացված տվյալների համաձայն պարզ է դարձել, որ մասնակիցների մարմնի քաշի ավելացմամբ, աճում էր նաև նրանց մոտ ցավի զգացման ծագման հավանականությունը:

Ինչպես և սպասվում էր, ցավազգայության էական բաժինը ընկնում էր քրոնիկ հիվանդություններին, որոնք հաճախ զուգահեռ են ընթանում ճարպակալմանը: Նման հիվանդությունների բացառումից հետո քրոնիկ ցավերի հաճախությունը նորմալ և քաշի ավելցուկով խմբերում հավասարվել է: Սակայն, ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ այն միևնույն է բարձր է մնում:

Նման փոխադարձ կապի մեխանիզմն առայժմ պարզված չէ: Սթոունը կարծում է, որ դա կարող է կապված լինել բորբոքային միջնորդանյութերի հետ, որոնք արտադրվում են ճարպային բջիջների կողմից և գրգռում ցավային ընկալիչները: Նա առաջարկել է ավելի ուշադիր լինել այս հանգամաքին և ավելի մանրամասնորեն հետազոտել պատճառները: