AM
1 Փետրվար 2012 - 07:38 AMT

2011թ. Միջերկրական ծովում 1500 միգրանտ է խեղդվել

Անցած տարին ռեկորդային էր Միջերկրական ծովում խեղդված Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների ու փախստականների թվաքանակով, հայտնում է ՄԱԿ Փախստականներին օգնության գործակալությունը (UNHCR): Ընդհանուր առմամբ 2011թ. Միջերկրական ծովում 1500 միգրանտ է խեղդվել:

Ռեկորդային է նաև այն մարդկանց թիվը, որոնք հասել են եվրոպական մայրցամաքին՝ 58 հազար:

Այն պարագայում, երբ ուժեղացել է սահմանային հսկողությունը Հունաստանում, Իտալիայում ու Մալթայում, փախստականների հոսքն այնուամենայնիվ աճել է «արաբական գարնան» պատճառով: