Հորդանանից Իսրայել ժամանելուց մեկ օր առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին «բարի կամքի ժեստ» անել պաղեստինցիների հասցեին, որպեսզի նախնական բանակցությունները, որ նախորդ ամիս սկսվել էին Ամանում, շարունակվեն:
«Անշուշտ, հարկավոր է նաև, որ Պաղեստինի իշխանությունները փոխհամաձայնության գան ու համաձայնվեն երկխոսության», ասել է նա Ամանում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և ԱԳ նախարար Նասեր Ջուդեի հետ հանդիպումից հետո:
Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցությունների շրջանակում «Իսրայելը պատրաստ է պատասխան քայլերի»:





