«Գոյություն ունեն անհերքելի ապացույցներ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախաձեռնում է ռազմական հարձակումներ, որոնց ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվում, իսկ երկրի բնակչության արական հատվածը ստիպված է զենք վերցնել ձեռքը, որպեսզի դիմադրի դաժան վարչակարգին: Գնալով ավելի հավանական է դառնում, որ բռնությունը կարող է դուրս գալ հսկողությունից»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Քլինթոնը նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել օժանդակել սիրիական հարցի վերաբերյալ արաբական նախաձեռնությանը և հավանություն տալ արաբական երկրների ներկայացրած բանաձևի նախագծին, որը վերաբերում է Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցմանը:





