Հնդկաստանը 126 ֆրանսիական «Ռաֆալ» տիպի կործանիչ կգնի, որի արտադրողն է «Դասո» ֆրանսիական ընկերությունը:
Ըստ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի, 11 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքը ենթարդրում է տեխնոլոգիական տվյալենրի զգալի ծավալի փոխանցում:
Հայտարարվել է, որ «Դասո» ընկերությունը հաղթել է ինքնաթիռների մատակարարման մրցույթում «Եվրոֆայթեր» կոնսորցիումին, որը «Տայֆուն» տիպի կործանիչների արտադրող է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Դասոյի» համար սա առաջին միջազգային գործարքն է:
Հնդկաստանը, որն աշխարհում զենքի խոշորագույն ներմուծողն է, արդիականացնում է իր զինված ուժերը, հանելով սպառազինությունից խորհրդային արտադրության կործանիչները:





