AM
1 Փետրվար 2012 - 08:39 AMT

Թուրքիայում տեղի կունենա Salamworld մահմեդական սոցցանցի առաջին համաշխարհային գագաթաժողովը

Թուրքիայում տեղի կունենա Salamworld մահմեդական սոցցանցի առաջին համաշխարհային գագաթաժողովը; Ինչպես հաղորդում է AZE.az-ը, մահմեդական սոցցանցի առաջին համաշխարհային գագաթաժողովը՝ Salamworld-ը մեկնարկում է փետրվարի 13-ին:

Գագաթաժողովի հիմնական նպատակն է կապերի ամրապնդումն ու ընդլայնումը գիտական, հասարակական, ՏՏ ոլորտի մասնագետների միջև: Գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել ամեն տարի:

Salamworld-ի և ՌԴ մուֆտիների խորհրդի միջև համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 14-ին Մոսկվայում VII մահմեդական համաժողովի շրջանակներում: