AM
1 Փետրվար 2012 - 08:44 AMT

Մոսկովյան Կրեմլի դիմաց անհայտները «Պուտին, հեռացիր» գրությամբ պաստառ են կախել

Մոսկովյան Կրեմլի հարևանությամբ գտնվող տներից մեկի ճակատաին անհայտ անձիք «Պուտին, հեռացիր» գրությամբ պաստառ են կախել: Բանների լուսանկարները միաժամանակ տպագրել են «Էխո Մոսկվիի» թղթակից Իրինա Վորոբյովան, ինչպես նաև լուսանկարիչներ Իլյա Վառլամովն ու Միտյա Ալեշկովսկին:

Տեքստից բացի, բանների վրա առկա է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի սխեմատիկ պատկերը, որի վրա խաչ է քաշած, հայտնում է Լենտա.ռու-ն: