AM
1 Փետրվար 2012 - 09:25 AMT

Մանուկ Վարդանյանը ներկայացրել է ՏԿ նախարարության 2012 թ. աշխատանքների գերակա ուղղությունները

2012 թվականին տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հիմնական գերակա ուղղությունները 4-ն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՏԿ նախարար Մանուկ Վարդանյանը՝ ներկայացնելով բուն գերակայությունները. «Առաջին գերակա ուղղությունը Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցումն է։ Այս տարի պետք է հասցնենք ավարտին նախագծային աշխատանքներն ու սկսենք շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլը»։

Որպես 2-րդ գերակայություն նախարարը նշեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի համար հայտարարվելիք մրցույթները։ Շուտով սկսվելու է երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի հատվածի համար շինարարական աշխատանների մրցույթի նախապատրաստական փուլը։ «Բացի Ասիական բանկից, աշխատում ենք նաև այլ կազմակերպությունների հետ։ Նաև որոշակի հատվածում չենք բացառում մասնավոր շրջանակի ներգրավումը։ Այս տարի նախատեսում ենք ամբողջովին լուծել ֆինանսական հարցը և ունենալ ամբողջական նախագիծ՝ Բավրայից մինչև Մեղրի»,- մանրամասնեց նախարարը։

3-րդ գերակա խնդիրը, ըստ նախարարի, ավտոկայարանների վարձակալության կամ կոնցեսիոն կառավարման հանձման հարցն է. «Մենք ունենք 4 ավտոկայարան, 23 ավտոկայան և որոշակի քանակությամբ ենթակարգավորման կետեր։ Այս ոլորտում տնտեսությունը բավական վատ վիճակում է գտնվում։ Կա նաև սպասարկման խնդիր, բավական զգալի ներդրումների անհրաժեշտություն է դիտվում և դա է պատճառը, որ ցանկություն կա հայտարարել մրցույթ»։ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց ոլորտում արկա 4 հիմնական խնդիրները՝ տնտեսության արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, կադրերի վերապատրաստում և ամբողջ տրանսպորտային ցանցի կառավարում։

Տրանսպորտի և կապի նախարարության այս տարվա վերջին գերակայությունը վերաբերում է հեռուստատեսության հեռարձակման թթվայնացման խնրին։