AM
1 Փետրվար 2012 - 10:10 AMT

Չինաստանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը Սիրիայի դեմ

Չինաստանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը Սիրիայի դեմ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդունգը: Ըստ նրա, ուժի կիրառումը հակասում է ՄԱԿ կանոնադրությանը ու հիմնարար սկզբունքներին:

Չինաստանի դեսպանը նաև հավանություն է տվել Ռուսաստանի առաջարկին, ուղղված Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը Մոսկվայում երկխոսություն սկսելու վերաբերյալ, որը ներկայացրեց ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Դա «թույլ կտար սիրիական կողմերին առանց սահմանափակումների քննարկել ազգային օրակարգի հարցերը»,-ասել է ռուս դեսպանը: