Մոսկվան երբեք Սիրիայի ճգնաժամից դուրս գալու պայման չի դրել Բաշար Ասադի իշխանության պահպանումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այնուամենայնիվ սիրիացի ապստամբները արձագանքեցին Մոսկվա ժամանելու կոչին՝ բանակցելու համար իշխանությունների հետ: Նրանք խոստանում են ժամանել Մոսկվա միայն այն ժամանակ, եթե Ռուսաստանը նախապես համաձայնվի Ասադի հրաժարականին:
«Մենք երբեք չենք ասել, որ Ասադի իշխանությունը պահպանելը նախապայման է կարգավորման համար: Մենք խոսել ենք այլ բանի մասին, որ որոշումը պետք է կայացնեն սիրիացիները, ընդ որում բոլոր խմբերը, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու պայմանավորվեն»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը գտնվում է Սիդնեյում:
«Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ով կհեռանա և ով կգա, դա նրանք թող որոշեն»,-ասել է Լավրովը:





