AM
1 Փետրվար 2012 - 10:50 AMT

ՄԱԳԱՏԷ-ն նոր պատվիրակություն է գործուղում Իրան

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով կրկին կայցելեն Իրան, որտեղից չորեքշաբթի օրը վերադարձել է հերթական պատվիրակությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գերման Նակերցին:

«Մենք տրամադրված են լուծել բոլոր վիճահարույց հարցերը և Իրանը, անկասկած, նույնպես: Սակայն, առջևում դեռ շատ աշխատանք կա և մենք ծրագրում ենք ևս մեկ այցելություն Իրան»,-մեջբերում է գործակալությունը Նակերցի խոսքը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: