AM
1 Փետրվար 2012 - 11:25 AMT

Մոսկվան կդառնա էլիտար բնակարանների գնաճի համաշխարհային առաջնորդը

2012-ին Մոսկվայի էլիտար բնակարանների շուկայում գների միջին աճը կարող է կազմել 10-20 տոկոս: Այդ ցուցանիշով Ռուսաստանի մայրաքաղաքը կարող է առաջատար լինել աշխարհի խոշոր քաղաքների շարքում: Ինչպես հաղորդել է «Lenta.ru-Նեդվիժիմոստ»-ի թղթակիցը, այդ մասին հայտնի է դարձել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Knight Frank խորհրտատվական ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում:

Փորձագետների կանխատեսումների համաձայն, Մոսկվան վարկանիշի առաջին տեղը կկիսի Բանկոգի հետ, որտեղ «էլիտար շենքերի» արժեքի աճը նույնպես կկազմի 20 տոկոս: Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը (+5-10 տոկոս): Էլիտար բնակարանների գների թանկացում սպասվում է նաև Կիևում, Պեկինում, Նայրոբիում և Փարիզում:

8-10-րդ տեղերը զբաղեցնում են Լոնդոնը, Հռոմը և Կուալա Լումպուրը: Knight Frank տեղեկատվության համաձայն, անցած վարվա վերջին էլիտար բնակարանների առաջնային շուկայում 1 քմ միջին արժեքը կազմել է 24,7 հազար դոլար: 12 ամիսների ընթացքու գներն աճել են 18,8 տոկոսով: