Թուրքական բանակը մտադիր է ընդլայնել իր բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը: Այդ մասին հայտարարել է TUBITEK թուրքական պետական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Յուչին Ալթիբաշակը: Նոր թուրքական հրթիռների գործողության հեռահարությունը կկազմի 2500 կմ:
TUBITEK մշակած 500 կմ հեռահարության հրթիռներն արդեն հանձնված են թուրքական բանակի սպառազինությանը: Հրթիռների հեռահարությունն ավելացվում է վարչապետ Էրդողանի անմիջական պահանջով:





