AM
1 Փետրվար 2012 - 12:15 AMT

Եվրոպայում սառնամանիքի զոհ է դարձել շուրջ 60 հոգի

Համարյա 60 հոգի դարձել են ռեկորդային սառնամանիքների զոհ, որոնք հաստատվել են Արևելյան Եվրոպայի երկրներում վերջին վեց օրերին: Այդ մասին փետրվարին 1-ին հաղորդում է Agence France-Presse-ը:

Միայն Ուկրաինայում, այդ երկրի ԱԻՆ տվյալներով, մահացել է 43 մարդ, հիմնականում անօթևան մարդիկ: Ռուսաստանի Պետհիդրոմետի տվյալներով, Կիևում միջին օրական ջերմաստիճանը չի բարձրանալու մինչև փետրվարի 3-ը, ընդ որում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի -24 աստիճան: Արևելյան Եվրոպայի համար օդերևութաբանները նույնպես չեն կանխատեսում տաքացում:

Ռումինիայում սառնամանիքի պատճառով մահացել է 8 հոգի: Բուլղարիայում ցրտերի պատճառով փակվել է ավելի քան 450 դպրոց: Փետրվարի 1-ի գիշերը Բուլղարիայի 13 քաղաքներում սահմանվել են ջերմաստիճանային ռեկորդներ: Այսպես, Կնեժա քաղաքում եղել է -29 աստիճան ցուրտ:

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Սև ծովում խորտակվել է «Վերա» բեռնանավը, որը Ռուսաստանից լողում էր թուրքական Ալիագա նավահանգիստ: Համարվում է, որ նավը խորտակվել է ձնաբքի պայմաններում: Նավի անձնակազմի 11 անդամներից 8-ը համարվում են անհայտ կորած, նրանց որոնումները շարունակվում են: