AM
1 Փետրվար 2012 - 13:12 AMT

Սիրայում մեկ ամսում երրորդ անգամ առևանգվել են Իրանի քաղաքացիներ

Սիրիայում մեկ ամսում արդեն երրորդ անգամ առևանգնվել է Իրանի քաղաքացիների խումբ, չորեքշաբթի օրը հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով իրանական հեռուստատեսությունը:

«Իրանի քաղաքացիներով ավտոբուսը մեկնում էր Դամասկոս, երբ դրա վրա հարձակվել է զինված խումբ, 35 ուղևորներից 11-ն առևանգվել են»,- տեղի հեռուստաալիքի եթերում հաղորդել է Մասուդ Աղվանը: Նրա խոսքով, առևանգիչները մարդկանց տարել են անհայտ ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրանական IINS տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի քաղաքացիների ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել Համա քաղաքի շրջանում, որը գտնվում է Հոմս քաղաքի մոտ: Այստեղ վերջին ժամանակները տեղի են ունենում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների բախումները:

Իրանցիների նախորդ խումբն առևանգվել էր Հալեպ քաղաքի մոտ հունվարի 26-ին: 8 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ առևանգվել էր հունվարի կեսերին: